«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Ալիև. Առաջնահերթություն են Հորադիզ-Զանգելան, Զանգելան-Նախիջևան, Նախիջևան-Թուրքիա երկաթգծերի նախագծերը

Ալիև. Առաջնահերթություն են Հորադիզ-Զանգելան, Զանգելան-Նախիջևան, Նախիջևան-Թուրքիա երկաթգծերի նախագծերը
27.01.2021 | 00:04

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շրջանակներում երկաթուղային նախագծերն Ադրբեջանի համար առաջնահերթություն են՝ հայտարարել է Իլհամ Ալիևը:

«Ներկայում տարածաշրջանում քննարկվում են տրանսպորտի և կապի ոլորտում խոշոր նախագծեր: Այստեղ, իհարկե, գերակա նախագծերը Հորադիզ-Զանգելան երկաթուղու, այնուհետև Զանգելան-Նախիջևան, Նախիջևան-Թուրքիա երկաթուղու նախագծերն են, նաև այլ նախագծեր»,-ասել է Ալիևը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով ընդունելով տրանսպորտի, հաղորդակցություն և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևին: Ադրբեջանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ստեղծված իրավիճակը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի երկրների համար, և «Ադրբեջանը պատրաստ է համագործակցության տրանսպորտի ոլորտում և իր ներդրումն է ունենում այդ աշխատանքում»:

«Ես արդեն հանձնարարել եմ սկսել նախագծել Հորադիզ-Աղբենդ երկաթուղին: Այլ նախագծեր նույնպես արդեն մեկնարկել են: Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը սկսվել է: Ինչպես ասացի, երկրորդ օդանավակայանը կկառուցվի Քարվաճառի կամ Լաչինի շրջաններում: Ֆիզուլի-Շուշի մայրուղու շինարարությունը սկսված է»,-հավելել է Ադրբեջանի նախագահը:

Դիտվել է՝ 4145

Մեկնաբանություններ